Գույքահարկը բարձրացնում ա, ասում ա` բարեփոխում:
Շրջանառության հարկը բարձրացնում ա, ասում ա` բարեփոխում: Եկամտահարկը բարձրացնում ա, ասում ա` բարեփոխում:
Տրանսպորտը թանկացնում ա, ասում ա` բարեփոխում: Հայտարարագրում ա անցկացնում, հարկային դիկտատը ուժեղացնում ա, ասում ա` բարեփոխում:
Նույնականացման քարտեր ա ստեղծում, ավելորդ ծախսեր ստեղծում, ասում ա` բարեփոխում:
Նվիրատվությունների, բանկային փոխանցումների վրա հարկ ա դնում, ասում ա` բարեփոխում:
Բանակը քանդում ա, ասում ա` բարեփոխում:
Արտաքին պարտքը շատացնում ա, ասում ա` բարփոխում:
Ինքնության, արմատների դեմ ա գնում, ասում ա` բարեփոխում: հայրենիքը հակադրում ա պետությանը, ասում ա` բարեփոխում:
Պետությունը հակադրում ա ամեն ինչին, ասում ա` բարեփոխում: Ժողովրդին ասում ա, պետությունը դա դու ես, մինչդեռ պետությունը դա ինքն է` բարեփոխված:
Ասում ա` բարեփոխում, ժողովրդի կաշին քերթում ա, լիմոնի պես մզում, բանանի նման կլպում, ասում ա` բարեփոխում:
Էստեղ ստո՛պ։
Արդյոք հույս ունի՞, որ էդ քերթված կաշվի տակից, նոր, բարեփոխված մարդ ա դուրս գալու...
Արա, էս մեզ լրիվ ապուշի տեղ ա դրե՞լ...
25.01.25 թ.
Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ